Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 27-ին որոշում է ստորագրել, որով Երևանի Միսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոցի տնօրենին ազատել է պաշտոնից՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 3-րդ մասի 1-ին կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով «Երևանի Միսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 69-րդ կետը, Երևանի քաղաքապետի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի հ. Ն/74612-24 ծանուցումը, ինչպես նաև Մարիետա Դավթյանի հետ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1-րդ կետի «ա» ենթակետը և 5-րդ գլխի 5.1-րդ կետը՝
1. Մարիետա Պավլուշայի Դավթյանին՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ից ազատել «Երևանի Միսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի Միսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության տնօրենի տեղակալ Արուսյակ Հարությունյանին»,-նշվում է որոշման մեջ: