Պոլիտեխնիկը ազգային մակարդակում ճանաչվել է 1-ին, իսկ աշխարհի մակարդակում 903-րդ համալսարանը: Այս մասին հայտնում է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Ուրախությամբ հայտնում եմ, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը երկրորդ տարին մասնակցելով 2024թ-ի UI GreenMetric World University Rankings-ի կողմից իրականացված վարկանիշավորմանը 94 երկրներից 1477 համալսարանների ցանկում նախորդ տարվա նկատմամբ բարելավելով իր տեղը 35-ով զբաղեցրել է 903-րդ հորիզոնականը, այն դեպքում որ նախորդ տարվա նկատմամբ վարկանիշավորվող համալսարանների ցանկը ավելացել է 294-ով:
Պոլիտեխնիկը Հայաստանից վարկանիշային աղյուսակում հայտնված համալսարանների ցանկում 1-ինն է։
Վարկանշավորման առանձին կշիռներով ազգային մակարդակում մենք բացարձակ առաջատար ենք հետևյալ 4 կատեգորիաներում՝
- Ենթակառուցվածքներ և պայմաններ,
- Էներգիա և կլիմայի փոփոխություն,
- Թափոններ,
- Տրանսպորտ։
Այս արդյունքը վկայում է, որ կայուն զարգացումը (Sustainable development) շարունակում է մնալ մեր համալսարանի ռազմավարական առաջնահերթություններից է և մեր կողմից իրականացվում են բոլոր անհրաժշետ քայլերը նպաստելու կանաչ և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալների մեծացմանը, թափոնների վերամշակման, ջրերի ու էներգիայի արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մարտահրավերների վերաբերյալ հետազոտական ծրագրերի ընդլայմանը»,-նշել է նա։