Փոխարժեքի տատանումների մասին Iravaban.net-ը զրույցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
«Թրամփի ընտրվելուց հետո դրական սպասելիքներ են առաջացել ամերիկյան տնտեսության նկատմամբ։ Ամերիկյան կազմակերպությունների բաժնետոմսերը թանկացել են։ Դրան հակառակ, Եվրամիության երկրներում նկատվում է բացասական տրամադրություններ։ Որոշները նույնիսկ մտածում են իրենց բիզնեսը տեղափոխել ԱՄՆ։ Հայաստանի տնտեսության վրա նաև ազդում է Ռուսաստանի տնտեսությունը։ Ռուսաստանի տնտեսության նկատմամբ ԱՄՆ-ը ընդունեց մի շարք նոր պատժամիջոցներ։ Մասնավորապես՝ ռուսական «Գազպոմ» բանկի նկատմամբ կիրառվեց պատժամիջոց»,-նշեց նա։
Տնտեսագետի խոսքով՝ դա իր ազդեցությունն է թողնում Հայաստանի տնտեսության վրա։
Նա նշում է, որ Հայաստանի տնտեսության մեջ հանքարդյունաբերությունը ՀՆԱ-ի 3 տոկոսն է կազմում և նախատեսվում է, որ Ամուլսարի շահագործումը կարող է ՀՆԱ-ն ավելացնել մոտ 1-1․5 տոկոսով։
«Հանքարդյունաբերությունը տնտեսության համար կարևոր նշանակություն ունի արտարժույթ բերելու, հարկերի հավաքագրման տեսանկյունից։ Այս պահին հանքարդյունաբերության ոլորտում մոտ 12 հազար աշխատող կա»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։