«Գլխավոր շտաբի պետի ծառայողական գործունեությունը բաժանում եմ երկու մասի՝ երբ որ իրադրությունում փոփոխություններ չկան, ամեն ինչ հանգիստ է, և երբ իրադրությունում կան լարվածություններ։ Երբ իրադրությունը հանգիստ է ուսումնասիրում եմ համապատասխան տեղեկատվությունը տարբեր ոլորտներից ստացվող, որոշում եմ անհապաղ կատարվելիք միջոցառումները կամ դրանց մեջ փոփոխությունները, որոնք պետք է մտցվեն, իսկ երբ իրադրությունը լինում է լարվախ, ապա ԶՈՒ ԳՇ պետի գործունեությունը, օրվա կարգացուցակը ժամային առումով չի սահմանափակվում»,-այս մասին «Զինուժին» ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատվով ծառայի իր հայրենիքին և ըստ այդմ՝ նաև զինծառայողը, զինվորականը էլ առավել։
«Ինձ համար զինովարական ծառայությունը պատվավոր առաքելություն է։ Ճիշտ ասած՝ ինչքան դժվար է լինում իմ գործունեությունը, թե՛ ամենօրյա, թե՛ ամբողջ շաբաթների ընթացքում, ես այնքան ավելի շատ եմ լիցքավորվում էներգիայով։ Ինձ համար զինվորականը դարձել է որպես կերպար, զինվորական համազգեստով մարդը այն անձն է, այն վեհ անձն է, որը պետք է մշտապես կանգուն լինի այս հողի վրա։ Հենց այդ ամենը ինձ ստիպել է, որ ես իմ ծառայությունը շարունակեմ զինված ուժերում»,-նշում է նա։
Էդվարդ Ասրյանն ընդգծում է, որ առաջին հերթին, բանակի սպան պետք է լինի կրթված․ «Ինքը պետք է հարուստ լինի տարաբնույթ գիտելիքներով, որպեսզի կարողանա ծառայության ընթացքում, զբաղեցրած պաշտոնին համապատասխան, ճիշտ կառավարի իր ենթակա զինվորականներին»։
Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ 2025-ին բանակում սպասվում է մեծ ծավալի աշխատանք։
«Մեր նպատակն է ՀՀ զինված ուժերը դարձնել արհեստավարժ և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ծառայեցնել ՀՀ ռազմական անվտանգության ապահովմանը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։