Ի՞նչ կենսագրություն ունի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Նելլի Դավթյանը նշանակվել էր ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում։

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1991 թ. Նոյեմբեր 21, ք․ Երևան

Կրթություն

2012-2014 թթ. – ԵՊՀ սփյուռքագիտություն, մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ)
2008-2012 թթ․ – ԵՊՀ հայ-բանասիրության ֆակուլտետ, բակալավրի աստիճան

Կրթական ծրագրեր

2012-2014 թթ․- ընդգրկվել է ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի հատուկ մասնագիտացված արևմտահայերենի պահպանության և զարգացման ծրագրում։

2012 թվականի հունվար-մասնակցել է կոնֆլիկտային զգայուն թեմաների լուսաբանում թեմայով վերապատրաստման գերմանական հեղինակավոր «Դոյչե Ուելլե ակադեմիա» ընկերության կողմից։
2010 թվականի հոկտեմբեր-վերապատրաստվել է «Շարժական հաղորդակցություն և տնտեսության հիմունքներ» թեմայով դասընթացին։

Աշխատանքային գործունեություն

2011 թվականի մարտ- ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ համագործակցությամբ իրականացրել է կազմակերպության ծրագրերի լուսաբանման աշխատանքներ։

Պարգևատրվել է՝

2023 թվական դեկտեմբեր-ՀՀ վարչապետի N 1313-Ա որոշմամբ ՀՀ վարչապետի շնորհակալագիր։

Այլ տեղեկություններ

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին:

2020 թվականի օգոստոս-հեղինակել է Մեդիա դիսկուրս վերլուծություն «Բրեվիս» հետազոտական ընկերության համար։

2014 թվականի երկրորդ կիսամյակ-ճանաչվել է լավագույն աշխատակից «Օրանժ Արմենիա» հեռահաղորդակցության ընկերությունում։

2012 թվական նոյեմբեր-հաղթող է ճանաչվել հայ-լեհական ժամանակակից հարաբերություններին նվիրված էսսեի մրցույթում։

2013 թվական հունիս-ճանաչողական այց է ունեցել դեպի Լեհաստան՝ ծանոթանալու պետական մարմինների գործունեությանը, այդ թվում՝ խորհրդարանական և կառավարական գերատեսչություններ։

Անկուսակցական է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:
Ունի մեկ որդի և մեկ դուստր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել