ՀՅԴ-ն որոշել է Վահան Հովհաննիսյանին ԱԺ-ում փոխարինող պատգամավորի անունը

ՀՅԴ ԳՄ-ի երեկ կայացած նիստում որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին ԱԺ ՀՅԴ խմբակցությունում կփոխարինի Միքայել Մանուկյանը: Այս մասին հայտնում է ՀՅԴ բյուրոյի պաշտոնական կայքը:

Միքայել Վաղինակի Մանուկյանի կենսագրականը

Ծնվել է 1967թ. ապրիլի 10-ին Երեւանում:

1986թ. ավարտել է Երեւանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձեւավորում ֆակուլտետը: Նկարիչ:

2006 թ. Ավարտել է Պետական Մանկավարժական Ինստիտուտը

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան ազատամարտի սկզբից մասնակցել է պատերազմական գործողություններին:

1992-2002թթ. աշխատել է «Երկիր» օրաթերթում` որպես թղթակից, 2002թ.` ՀՅԴ Գերագույն մարմնում` կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու:

Պարգեւատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան» եւ ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով:

2002-2007թթ. և 2010-ից մինչ օրս ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահն է :

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից::

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Լուսանկարը` arfd.info

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել