Եթե Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դին, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ հայտնել են Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից:
Հիշեցնենք, որ 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 23-ին։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով մահը վրա է հասել սուր սրտանոթային անբավարարության և թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։ Կինն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, վախճանվել է հոկտեմբերի 20-ին։