Հայհիդրոմետը ձյան, բքի, ցածր հորիզոնական տեսանելիության մասին է զգուշացնում

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևանում նույնպես սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել