Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին, մայրաքաղաքի Խորենացու փողոցում միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և «Սուզուկի» մոտոցիկլետը: Մոտոցիկլետավար, Եղվարդի բնակիչ 47-ամյա Գէորգ Պ.-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել