Այս տարի արդեն իսկ շեմը հաղթահարած ուսուցիչները հունվարից կսկսեն ստանալ բարձրացված վարձատրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրության, գիտության, մշակույթթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սիրելի ուսուցիչներ,
նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան հստակեցումները օրենսդրության մեջ արվել են այս տարի, հետևաբար դրանք հետադարձ ուժ չունեն։
Սա նշանակում է, որ բոլոր մասնակից ուսուցիչները, որ դրական արդյունք չունեին, ևս մեկ հնարավորություն ունեն ատեստավորմանը մասնակցելու եկող տարի։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա մասնակիցների ավելի քան 70 տոկոսը հաղթահարել է շեմը, հույս ունեմ, որ դուք նույնպես բարձր արդյունք կգրանցեք։
Իսկ այս տարի արդեն իսկ շեմը հաղթահարած ուսուցիչները հունվարից կսկսեն ստանալ բարձրացված վարձատրությունը»,-նշել է նա։