Զինծառայողի նկատմամբ որպես պատիժ ե՞րբ կարող է նշանակվել կարգապահական գումարտակում պահելը

Հանցանք կատարած ժամկետային ծառայության զինծառայողների նկատմամբ կարգապահական գումարտակում պահելը երեք ամսից երեք տարի ժամկետով կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և դատապարտյալի անձնավորությունը, նպատակահարմար գտնի առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկման փոխարեն կիրառել կարգապահական գումարտակում պահելը՝ նույն ժամկետով:

Կարգապահական գումարտակում պահելն ազատազրկման փոխարեն չի կարող նշանակվել նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած անձանց նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել