Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որով Մարտին Քալաշյանին դեկտեմբերի 16-ից ազատել է «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ վերջին աշխատանքային օր համարելով 2024 թվականի դեկտեմբերի 13-ը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ քաղաքապետի մեկ այլ որոշմամբ էլ Էդուարդ Այվազյանն է նշանակվել նույն պաշտոնում։
«Էդուարդ Սերոբի Այվազյանին՝ 2024 թվականի դեկտեմբերի 16-ից նշանակել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև սահմանված կարգով մրցույթում հաղթող ճանաչվելը»,-նշվում է որոշման մեջ: