Կիևում չորս հզոր պայթյուն է տեղի ունեցել, իսկ հետո հզոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին ТАСС-ին հայտնել են ականատեսները։
«Մի շատ հզոր պայթյուն է եղել, ևս երեք հզոր պայթյուն հետևել են դրան, հնարավոր է հակաօդային պաշտպանությունից՝ կենտրոնում, դեպի երկաթուղային կայարան»,- հայտնել է նրանցից մեկը։ «Տագնապ է հայտարարվել, քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում հակաօդային պաշտպանության գործողություններ են հնչել, մեկ պայթյուն եղել է շատ հզոր, շատ ուժեղ»,- նշել է երկրորդը։
Ականատեսները հայտնում են նաև քաղաքի կենտրոնում նոր հզոր պայթյունների հերթական շարքի մասին, որոնց ծուխը տեսանելի է Կիևում:
Ավելի վաղ ուկրաինական Glavkom հրատարակությունը հայտնել էր քաղաքում պայթյունների մասին։
Նշվում է, որ Կիևի ուղղությամբ արձակվել է ութ հրթիռ, այդ թվում՝ Կինժալ և Իսկանդեր։
Տեղի իշխանությունները չեն մեկնաբանել իրավիճակը։

