Հասարակական վայրերում մոլեխաղերով կամ գուշակությամբ զբաղվելու հետևանքները

Դրամով, առարկաներով և այլ արժեքներով մոլեխաղերին (թղթախաղ, զառախաղ, պտուտախաղ, «մատնոց» և այլն) մասնակցելը, ինչպես նաև սպորտային և այլ մրցումներում մասնավոր անձանց կողմից խաղագումար ընդունելը`առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը` խաղային պիտույքների, ինչպես նաև խաղագումար հանդիսացող դրամի, առարկաների և այլ արժեքների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով` խաղային պիտույքների, ինչպես նաև խաղագումար հանդիսացող դրամի, առարկաների և այլ արժեքների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Մոլեխաղեր կազմակերպելը`առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև երկու հարյուր հիսուն տոկոսի չափով խաղային պիտույքների, ինչպես նաև խաղագումար հանդիսացող դրամի, առարկաների և այլ արժեքների բռնագրավմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել