Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ստանդարտների համաձայն, այդ թվում` բավարար տեղեկությունների բացահայտման, վերլուծության, գնահատման և փաստաթղթային ամրագրման հիման վրա խնդիրների նկատմամբ կարծիքի ձևավորմամբ:
Իրականացված յուրաքանչյուր ներքին աուդիտի համար պատրաստվում է հաշվետվություն, որը բաղկացած է համառոտ նկարագրից, խնդիրներից և շրջանակից, արդյունքներից, եզրահանգումներից, առաջարկություններից և այլ մանրամասներից: Հաշվետվության նախագիծը տրամադրվում է ներքին աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին: Վերջինս նախագծի վերաբերյալ տալիս է գրավոր կարծիք, որը հաշվետվության անբաժան մասն է:
Աուդիտի հաշվետվությունը հաստատում է աուդիտի ստորաբաժանման ղեկավարը, և այն տրամադրում է կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին և ներքին աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին:
Կազմակերպության ղեկավարը և ներքին աուդիտի կոմիտեն քննարկում են ներքին աուդիտի հաշվետվությունը և ընդունում որոշում: