Օպերլիազորը սպառնացել է քաղաքացուն. հաղորդում

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` Ա. Շ.-ի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Ա. Ղ.-ի առանձնապես խոշոր չափերի 30.000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում Ա. Շ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ Ա. Ղ.-ից` վերը նշված գումարը վերցրել է 5 տոկոս տոկոսադրույքով, որի դիմաց մինչև 2012թ. ապրիլ ամսիսը վճարել է ամսական 1500 ԱՄՆ դոլար:

Նախաքննությամբ պարզվել է, որ այդ հանգամանքի մասին նախկինում չի հայտնել, քանի որ Ա. Ղ.-ի որդին (ՀՀ ոստիկանության բաժանմունքի օպերլիազոր), գոտկատեղին եղած ատրճանակով, 2012թ. ամռանը ընկերոջ հետ այցելել է իրենց տուն և կնոջ, մոր, մանկահասակ հաշմանդամ երեխայի ներկայությամբ ագրեսիվ վարքագիծ դրսևորելով` հիշյալ գումարը չվերադարձնելու դեպքում իրեն սպառնալիքներ է տվել:

ՀՔԾ-ի փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել