Կերչի նեղուցում փոթորկի պատճառով լցանավերի խորտակման հետևանքով 1 մարդ է մահացել

Ավելի վաղ հայտնել էինք, որ մազութով բեռնված «Վոլգոնեֆտ 212» ու «Վոլգոնեֆտ 239» բեռնատար նավերը՝ անձնակազմի 13 ու 14 անդամներով, աղետալի վիճակում են հայտնվել Կերչի նեղուցում և օգնություն են խնդրել։

Ըստ տեղեկությունների՝ մեկ մարդ մահացել է, վթարի ենթարկված լցանավերում եղել է մոտ 9,2 հազար տոննա նավթամթերք․ այս մասին հայտնել է РИА Новости-ն:

Վթարը տեղի է ունեցել Սև ծովում՝ փոթորկի պատճառով, ինչի հետևանքով նավթի արտահոսք է սկսվել, և միջոցներ են ձեռնարկվում այն ​​վերացնելու ուղղությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ անձնակազմի մյուս անդամները տարհանվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել