Դեկտեմբերի 15-ին, ժամը 19:20-ի սահմանում ՆԳՆ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Բագրատունյանց փողոցում Երևանյան լճի հարևանությամբ տղամարդու դի կա։
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու մարմին, իսկ դրա հարևանությամբ՝ Infinity և ՎԱԶ-210 մակնիշի ավտոմեքենաներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է վրաերթի հետևանքով։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի, ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։