Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության Telegram-ի ալիքը, Միհրանյանը Հայաստան է ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։
Միհրանյանը քաղաքագետ է, որը ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար կարծիք է հայտնում ՌԴ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Տարբեր ժամանակներում անցանկալի անձանց ցուցակում են հայտնվել ՀՅԴ մի շարք գործիչներ, այդ թվում ՝ կուսակցության Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավարներից Մուրադ Փափազյանը։