Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ուսուցիչներ,
այս ուսումնական տարվանից մյուս առարկայական օլիմպիադաների շարքում մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վերցերորդ դասարանցիների համար։ Դպրոցական փուլը նախատեսված է հունվարի 17-ին։ Առաջիկայում կհրապարակվի օլիմպիադայի անցկացման ուղեցույցը։ Հիմնական շեշտադրումն արվելու է երեխաների՝ տեքստը կարդալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունների վրա։
Հուսամ՝ ակտիվորեն կխրախուսեք ձեր սովորողներին՝ մասնակցել այս օլիմպիադային, որ ևս մեկ միջոց է՝ ընթերցանությունը և երեխաների վերլուծական միտքը խրախուսելու»։