Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է

Հարգելի՛ վարորդներ, հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Բացի այդ, հիշեցնենք նաև, որ ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ պարտադիր է։

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-հաղորդում են փրկարար ծառայությունից։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել