Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այն անձինք, ովքեր օրենքով իրավունք ունեն ստանալ ալիմենտ, այն բռնագանձելու պահանջով կարող են դիմել դատարան։
Ալիմենտ բռնագանձելու գործով դատարանը կարող է ալիմենտ բռնագանձելու որոշում կայացնել մինչև ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս՝ մինչև ալիմենտ բռնագանձելու մասին վճիռ կայացնելը։
Բռնագանձվող ալիմենտի չափը որոշում է դատարանը` ելնելով կողմերի գույքային և ընտանեկան դրությունից։