Ի՞նչ իրավունքներից են օգտվում ՄԻԱՎ-ով վարակված երեխաները և նրանց ծնողները

ՄԻԱՎ-ով վարակված մինչև 18 տարեկան երեխաներն օգտվում են մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից:

ՄԻԱՎ-ով վարակված երեխայի ծնողները (օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն`

ա) երեխայի հետ գտնվել հիվանդանոցում, այդ ժամկետում ազատվելով աշխատանքից, և ստանալ երեխայի և իրենց համար սահմանված նպաստները.

բ) օգտվել տարեկան արձակուրդից իրենց հարմար ժամանակ:

ՄԻԱՎ-ով վարակված երեխային խնամելու նպատակով աշխատանքից ազատվելու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել