Ե՞րբ է հանցագործություն կատարած անձը հանձնվում օտարերկրյա պետությանը

Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարած օտարերկրյա պետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա պետության տարածքում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիություն չունեցող անձինք, նրանց նկատմամբ համապատասխան օտարերկրյա պետությունում քրեական վարույթ սկսելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենսգրքին համապատասխան սկսված վարույթը տվյալ օտարերկրյա պետությունում շարունակելու նպատակով կարող են տվյալ օտարերկրյա պետությանը հանձնվել այդ պետության և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում։

Տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմիններ են փոխանցվում նաև հանձնվող անձի կատարած հանցանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի վարույթում առկա բոլոր փաստաթղթերը և այլ նյութեր՝ համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված կարգով։

Փաստաթղթերի և այլ նյութերի փոխանցման կարգը միջազգային պայմանագրով նախատեսված կամ սահմանված չլինելու դեպքում դրանց փոխանցումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության կենտրոնական մարմինների կամ անմիջական հաղորդակցություն իրականացնող դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի և օտարերկրյա պետության իրավասու մարմնի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան։

Փոխանցված փաստաթղթերի մեկական օրինակները (պատճենները) պետք է պահվեն փաստաթղթերը պատրաստած կամ տրամադրած` Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի մոտ։

Վերը նշված անձանց` այդ մասով նախատեսված նպատակներով օտարերկրյա պետությանը հանձնելը կարող է իրականացվել այդ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցավոր արարքը կատարելու կամ այդ առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահից մինչև տվյալ անձի նկատմամբ դատավճիռ կայացնելու պահն ընկած ժամանակահատվածում կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել