Ռազմական օդանավակայանի վրա հարձակումն անպատասխան չի մնա․ ՌԴ ՊՆ

Ուկրաինայի ԶՈւ-ն Տագանրոգի օդանավակայանին հարվածել է ամերիկյան արտադրության ATACMS բալիստիկ հրթիռներով, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռազմական օդանավակայանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Դեկտեմբերի 11-ի առավոտյան Կիևի ռեժիմը հրթիռային հարձակում է իրականացրել Ռոստովի մարզում գտնվող Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա: Հետաքննության ընթացքում  պարզվել է, որ ամերիկյան արտադրության ATACMS բալիստիկ հրթիռներ են օգտագործվել», – հայտնել են ռազմական գերատեսչությունից։

 Նշվում է, որ արկերի բեկորների ընկելու հետևանքով անձնակազմի մեջ կան զոհեր։ Նախարարությունն ընդգծել է, որ հակառակորդի այս հարձակումն անպատասխան չի մնա, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել