Հրդեհային անվտանգության ի՞նչ կանոններ պետք է պահպանվեն զոդման աշխատանքների կատարման վայրերում

Զոդման աշխատանքների կատարման տեղը պետք է մաքրված լինի վառողունակ նյութերից, իսկ մինչև 5 մ հեռավորության վրա գտնվող վառողունակ նյութերից կառուցատարրերը պաշտպանված լինեն չայրվող նյութերից էկրաններով։ Անհրաժեշտության դեպքում այդ կառուցատարրերի վրա թույլատրվում է ցանել ջուր (փրփրարարի ջրային լուծույթ և այլն)։

Զոդալամպերը պետք է գտնվեն սարքին վիճակում, ամիսը ոչ պակաս, քան մեկ անգամ ստուգվի դրանց ամրությունը և հերմետիկությունը։ Ստուգման ժամկետը և արդյունքները պետք է գրանցվեն հատուկ մատյանում։ Բացի դրանից, ոչ պակաս, քան տարին մեկ անգամ զոդալամպերը պետք է ենթարկվեն վերահսկիչ ջրային փորձարկումների։

Յուրաքանչյուր զոդալամպ պետք է ունենա տեղեկաթերթիկ, գործարանային ջրային փորձարկումների արդյունքների և թույլատրելի աշխատանքային ճնշման նշումով։ Զոդալամպերի ճնշաչափերը պետք է գտնվեն սարքին վիճակում, իսկ պաշտպանիչ կափույրները կարգավորված լինեն տեղեկաթերթիկի մեջ նշված ճնշմանը համապատասխան։

Զոդալամպերի վառելիքով լցավորումը և վառքը պետք է կատարվի հատուկ այդ նպատակների համար հատկացված տեղերում։

Զոդալամպերից բոցի արտանետումը բացառելու համար, զոդալամպի մեջ օգտագործվող վառելիքը պետք է մաքրված լինի կողմնակի խառնուրդներից և ջրերից։

Զոդալամպի պայթյունից խուսափելու համար չի թույլատրվում`
1) կերոսինով աշխատող զոդալամպերի համար որպես վառելանյութ օգտագործել բենզին կամ բենզինի և կերոսինի խառնուրդ,
2) լամպի մեջ օդի մղման ժամանակ տեղեկաթերթիկում նշված թույլատրելի աշխատանքային ճնշումից բարձր ճնշում ստեղծել,
3) զոդալամպի մեջ դրա ծավալի 3/4-ից ավել քանակությամբ վառելիք լցնել‚
4) զոդալամպի վառման կամ չհովացված վիճակում հանել օդային պտուտակը և լցավորման խցանը‚
5) զոդալամպը վերանորոգել բաց կրակի մոտ (այդ թվում` վառվող լուցկու, ծխախոտի և այլն), ինչպես նաև վառելանյութը լցավորել, դատարկել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել