ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչելու Սիրիայի կառավարությունը մի շարք սկզբունքների պահպանման դեպքում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեկտեմբերի 10-ին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է ճանաչելու և աջակցելու Սիրիայի նոր կառավարությանը, եթե այն ձևավորվի ներառականության հիման վրա և առանց արտաքին միջամտության։

Նրա խոսքով՝ «անցումը պետք է հանգեցնի վստահելի, ներառական և աշխարհիկ կառավարման, որը կհամապատասխանի թափանցիկության և հաշվետվողականության միջազգային չափանիշներին»:

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն, որը կգործի երեք ամիս։

Սիրիայի ժամանակավոր կառավարությունը ձևավորելու է Մուհամեդ Բաշիրը, որը նախկինում գլխավորել է այսպես կոչված ազգային փրկության կառավարությունը։ Նա ինժեներ է, ունի նաև կրոնական կրթություն։ Մուհամեդ Բաշիրն իր համաքաղաքացիներին խոստացել է կայունություն և խաղաղություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել