Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չորեքշաբթի օրը որոշում է կայացրել, ըստ որի` Իտալիայում ամուսնացած զույգերի երեխաները կարող են կրել իրենց մայրերի ազգանունները: Այս մասին հայտնում է www.jurist.org կայքը:
Դատարանը գտել է, որ երեխաների ազգանունների վերաբերյալ սահմանափակումները խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ հոդվածը (Խտրականության արգելում):
Բողոքը մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել իտալացի ամուսինների կողմից, որոնք ցանկացել են իրենց դստերը տալ մոր ազգանունը: Իտալիայի սահմանադրական դատարանը 2006 թվականին որոշում է կայացրել, որ նման խնդիրը կարող է լուծել միայն Իտալիայի պառլամենտը:
Լուսանկարը՝ Նվարդ Լոռյանի