Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայտնում են փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին բախվել են «Audi» (վարորդ՝ Է․ Մ․), PAZ (վարորդ՝ Ս․ Մ․) և GAZel (վարորդ՝ Ռ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:
Iravaban.net-ին ՆԳՆ-ից վթարի հետևանքով 1 զոհի և 3 վիրավորի մասին հայտնեցին։
