Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարվեց նկատողություն։
Նշվում է, որ Ստեփանյանը, դեռևս զբաղեցնելով Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, առանձնապես ծանր հանցագործության փորձի փաստի առթիվ քննվող քրեական գործի քննության արդյունքում դատավճիռը հրապարակել է 2023-ի հունիսի 6-ին, սակայն կողմերին ուղարկել է 1 տարի, 3 ամիս, 25 օր հետո։