Ավտոմեքենան բախվել է բեռնատարի հետնամասին․ հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Դեկտեմբերի 7-ին, ժամը 13-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենան Կապանի Գործարանային փողոցում բախվել է «XCMG NXG 3250DWC» բեռնատարի հետնամասին: 39-ամյա և 82-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ արձանագրվել է 82-ամյա Ժիրայր Պ.-ի կենսաբանական մահը:

Հայտնում են ոստիկանությունից։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել