Երևանում դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում ձյան տեսքով։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի և 12-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին հյուսիսարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
