ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի արտահերթ նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրեց, թե որն է պատճառը նախարարության աշխատակիցներին պաշտոններից ազատելու պատճառը, կադրային փոփոխությունները։
«Պատճառը ո՞րն ա, ամեն նախարար, որ գալիս ա, թիմ հասկացությունը, որ դառել ա արդեն հիվանդություն, դրա տրամաբանության մե՞ջ ա, թե՞ այդ աշխատակիցների աշխատանքից դժգոհ եք, դրա համար որոշել եք համատարած փոփոխություններ անել»,-հարցրեց Մանուկյանը։
Սրբուհի Գալյանն ասաց՝ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ և՛ աշխատանքի գնահատականով, և՛ մոտեցումների վերաբերյալ պատկերացումներով։
«Նրանց աշխատանքից ազատելու կամ աշխատանքում վերանշանակելու հնարավորությունը և իրավունքը պատկանում է նորանշանակ պաշտոնատար անձին։ Կարծում եմ՝ եթե ոլորտը վստահվում է նոր մարդու, նա պետք է հնարավորություն ունենա ընտրելու նաև Ձեր կողմից նշված իր թիմին, որպեսզի քաղաքականություն մշակելիս ունենա այն արդյունքը, որն ակնկալվում է իրենից»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։