«Աղազարյանի հեռախոսը միամիտ ո՞նց է հայտնվել Ձեր սեղանին»․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով նաև պատգամավոր Հովիկ Աղազարյանի աղմկահարույց հայտարարությանը։

«Նախորդ շաբաթ սահմանադրական անկախ մարմնի նախագահը երկրի վարչապետի կողմից sms ստանալուց հետո ափալ-թափալ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց իր հեռանալու մասին, խոսքը, ի դեպ, մարդու մասին է, ով պետք է Սահամանդրությամբ երաշխավորի դատարանների, դատավորների անկախությունը, սակայն սեփական անկախությունն անգամ ունակ չէ պաշտպանելու։

Հովիկ Աղազարյանը, ով այլևս ձախ կողմում է մեզնից նստած, բացահայտում արեց, զազրելի բացահայտում, պարզվում է՝ մարդու հեռախոսը նախ հայտնվել է քննիչի մոտ, հետո՝ Նիկոլ Փաշինյանի սեղանին, հետո բոլոր կուսակցության վարչության նիստում, ենթադրում եմ, անձնական նաև գաղտնի տեղեկություններ դրել, քննարկել են, սա ժողովրդավարության պաստիոն ՀՀ-ում։

Հիմա հարց, պարո՛ն Փաշինյան, Հովիկ Աղազարյանի հեռախոսը միամիտ ո՞նց է հայտնվել Ձեր սեղանին»։

Հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել, և չէր էլ կարող հայտնվել, նրա հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից, որն օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը և թույլտվությունն ունենալով բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն էդքան էլ անկախ չի, և երբ այդ մարմինը հանձնարարականը կատարելու ընթացքում բախվել է կամ հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակել են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալինքեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել