4–ամյա երեխայի մահվան նախնական պատճառը երիկամների հետ կապված խնդիրն է եղել

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն 4-ամյա աղջիկ է տեղափոխվել, ով մահացել է:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Iravaban.net-ին հայտնել էին հետևյալը․

«Մեզ հասած տեղեկության համաձայն՝ առավոտյան երեխայի ինքնազգացողությունը մանկապարտեզում կտրուկ վատացել է, շտապօգնություն է կանչվել, որը 7 րոպեում հասել է։

Որպեսզի երեխային արագ տեղափոխեն հիվանդանոց, ծնողներից մեկը սեփական մեքենայով է տարել նրան, և, ցավոք, «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի վիճակը արդեն ծայրահեղ ծանր է եղել, կյանքը փրկել չի հաջողվել»։

Քննչական կոմիտեում սպանության հատկանիշներով վարույթ էր նախաձեռնվել։

Iravaban.net-ի տեղեկություններով՝ 4–ամյա երեխայի մահվան նախնական պատճառը երիկամների հետ կապված խնդիրն է եղել․ «Դիահերձման արդյունքում պարզվել է, որ երեխան ուռուցք ունի, որը ուղիղ կապ է ունեցել մահվան հետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել