Հովիկ Աղազարյանը ներքին տեղեկությունների արտահոսքեր է կազմակերպել. Հայկ Կոնջորյան

Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակվելու, նաև կուսակցական, քաղաքական, ներքին տեղեկությունների արտահոսքեր է կազմակերպել:

Այս մասին լրագրողներին հայտնեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ օրինակներ չբերելով, թե կոնկրետ ինչ տեղեկությունների մասին է խոսքը և նշելով, որ կուսակցության վարչության նիստի ժամանակ Աղազարյանը չի հերքել կոնֆիդենցյալ տեղեկության արտահոսքերի կազմակերպումը․ «Փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվությունը, որ վերաբերում է ոչ թե ներքաղաքական, այլ նաև Ազգային անվտանգության այլ հարցերի, ըստ էության, արտահոսք է կազմակերպել»։

Թե ինչո՞ւ Աղազարյանի հետ կապված այս դրվագները բացահայտվեցին վարչապետի՝ մանդատը վայր դնելու խնդրանքը չկատարելուց հետո, նա նշել է. «Տարբեր գործերով կային հարուցված վարույթներ, որտեղ Աղազարյանի անունն այս կամ այնկերպ շոշափվում էր։ Երբ գործողություններ են կատարվել վարույթների շրջանակներում, դուրս են եկել այլ ինֆորմացիաների վրա»։

Ըստ Կոնջորյանի՝ Աղազարյանին որևէ մեկը չի ճնշել, այլապես՝ նա վայր կդներ մանդատը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել