Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ազարյանի և Արմեն Մարուխյանի թեկնածությունը:
Նարինե Ազարյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության իրավաբանական վարչության պետն է, իսկ Արմեն Մարուխյանը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու է, Դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության նախկին պետը։