Ազգային ժողովն ընդունեց 2025թ. պետական բյուջեն։ Կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 30-ը։ Դեմ էին ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները։
Նշենք, որ 2025թ. պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 837 միլիարդ դրամ։ Իսկ պետբյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 441 միլիարդ դրամ։
Ընդդիմությունը քննադատեց նախագիծը. «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե այդ բյուջեով հաջորդ տարվանից ավելանալու են պետական պարտքը, հարկերն ու տուրքերը։