Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Նախ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակում իմ վարքով, իմ քայլով չնչին իսկ վնաս հասցրած մեր թիմի հեղինակությանը, նաև ուզում եմ ասել հետևյալը, որ չեմ ուզում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերներին ևս մի լրացուցիչ անգամ դնել դժվար իրավիճակում և քննարկել այս հարցը։
Ես ինքս հայտարարում եմ՝ մեծ ցավով եմ դուրս գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Վայր եմ դնում իմ լիազորությունները՝ որպես հաշվիչ հանձնախմբի անդամ։ Տարբեր տեղերից իմ անձին վերաբերվելիք հայտարարությունները, արձանագրումները, գնահատականները բոլորը չէ, որ կստանան պատասխան, բայց այն դեպքերում, երբ ես կպատասխանեմ դրանց, դրանք կլինեն մեկ մակարդակ ցածր, ոչ հայելին»։