«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 5-ը 07:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Լճափ, Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: