Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014 թվականի առաջին նիստը:
Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ գործադրի որոշումներով Երևանի «Ցիտո ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր, իսկ «Բեկոր» ՓԲԸ-ին թույլատրվել է մինչև 2014թ.-ի դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ: