«Լավ, ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չի, Հայաստան չի, Արդբեջան չի, ի՞նչ ա բա»․ Փաշինյանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի արտահայտության մասին

«Ժամանակ առ ժամանակ էս դահլիճում, դահլիճից դուրս, սոցիալական ցանցերում անդընդհատ անդրադառնում են իմ էդ հայտնի արտահայտությանը՝ Արցախը Հայաստան է և վերջ։

2018 թվական կամ 2017, 2016 թվական․ Ղարաբաղն ի՞նչ է, անկախ պետությո՞ւն է, չէ՛, որովհետև անկախ պետությունն ունի իր ատրիբուտը, մինչև հիմա մեր բարեկամներն էլ, ոչ բարեկամներն էլ ասում են՝ դե տենց էր, ճանաչեիք, ընդ որում, ես պատգամավոր եմ եղել, էս դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ են եղել, որ ճանաչեն, մենք ասել ենք՝ չէ։

Ղարաբաղն անկախ պետություն չի, շատ լավ, Ղարաբաղը Ադրբեջա՞ն է, չէ՛, Ադրբեջան չի, որովետև ով ասեր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, պարզ է՝ ինչ բանի կարձագանքի։ Ղարաբաղը Հայաստա՞ն ա, չէ, Հայաստան չի, լավ, ժողովուրդ, Ղարաբաղն անկախ չի, Հայաստանի չի, Արդբեջան չի, ի՞նչ ա բա»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել