«Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աշխարհը մեր երկիրն ընկալում է որպես «ազգ-նահատակ», ու Կառավարության առաքելությունն այն է, որ «ազգ-նահատակ» լինելու կարգավիճակը հաղթահարվի․

«Այս բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է, բայց պիտի նաև արձանագրեմ, որ համզոված չեմ առնվազն, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումներն ու մտածումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է։

Էլի ուզում եմ հարց տալ՝ իսկ մենք ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետև էս հարցում պիտի մենք հստակ կողմնորոշվենք։ Ուժեղ ումի՞ց, իսկ քանի՞ համադրված բանակներից մենք պետք է ուժեղ լինենք։ Ես ասում եմ, որ ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար մեզ պետք է որդեգրել մեկ այլ, բոլորովին ուրիշ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանություն, որը գործում է սեփական շահերին համապատասխան»։

Մանարամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել