Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն 4-ամյա աղջիկ է տեղափոխվել, ով մահացել է:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ հաղորդում ստացել են՝ որպես հանկարծամահություն․ «Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն) վարույթ է նախաձեռնվել։
Այս պահին ակտիվ նախաքննություն է իրականացվում, միջոցներ են ձեռնարկվում երեխայի մահվան պատճառները և մնացած հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, այս պահին նախաքննական մարմինը մանկապարտեզի անձնակազմի հետ համապատասխան քննչական գործողություն է իրականացնում»։