2013թ. դեկտեմբերի 13-ին փաստաբան Ն. Նորիկյանը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ վճռաբեկ դատարանին՝ խնդրելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավական գնահատական տալ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Ղազարյանի և դատական ծառայողների գործունեությանը և համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական հետապնդում մեղավոր անձանց նկատմամբ:
Փաստաբան Նորայր Նորիկյանի կայքի փոխանցմամբ` ՀՀ դատական դեպարտամենտից ստացված գրության համաձայն, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը վերը նշված գրությունն ուղարկել է արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին՝ հետագա ընթացքն օրենքով սահմանված կարգով լուծելու նպատակով:
Լուսանկարը` court.am-ի