Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո, ճեպազրույցում հայտարարել է, որ Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահական նստավայր) Վրաստանում տիրող իրավիճակի հետ «ազգային համաձայնություն» է կայացվել։
«Համաձայնության առաջին կետն այն է, որ մենք շարժվում ենք ոչ թե Ռուսաստան, այլ Եվրոպա: Սա բոլորի նպատակն է, նրանք հավատարիմ են մնում այդ նպատակին»,- նշել է պետության ղեկավարը։
«Ինչպես երեկ հայտարարեցի, ես հրավիրել եմ Վրաստանի Խարտիան ստորագրած քաղաքական կուսակցություններին, հասարակության տարբեր ներկայացուցիչներ, հասարակական և քաղաքացիական սեկտորների ներկայացուցիչներ։ Սա ապացույցն է այն բանի, որ այստեղ՝ Օրբելիանի պալատում, տեղի է ունեցել ազգային համաձայնություն, թե ինչ պետք է անենք այսօր, ուր ենք գնում, ուր՝ ոչ։
Այս համաձայնությունն առաջին հերթին նշան է, որ մենք գնում ենք ոչ թե դեպի Ռուսաստան, այլ դեպի Եվրոպա, ինչը մեր հայտարարած նպատակն էր։ Իսկ եթե ինչ-որ մեկը շեղվում է դրանից, հասարակությունը չի շեղվել և հավատարիմ է մնում այս նպատակին»,- ասել է նախագահը: