Այսօր օրացուցային ձմռան առաջին օրն է. ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանի համար կազմում է -5,5°C:
Ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմում է 110մմ։ 2023-2024 թվականի ձմեռը երկրորդ ամենատաքն էր սկսած 1935 թվականից և ամենատաքը 1966 թվականից հետո։
ՀՀ-ում դիտարկումների պատմության ընթացքում (1935-2024թթ) ամենացուրտ 6 ձմեռները ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացված է ստորև.