Հայերը փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Ղարաբաղ վերադառնալու հարցում։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ներկայացուցիչ Ֆազիլ Մուստաֆան՝ «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ» վերադարձին նվիրված լսումների ժամանակ։
Նա ընդգծել է, որ եթե հայկական պահանջները բավարարվեն, դա պետք է տեղի ունենա փոխադարձ պայմաններով։
«Եթե մեկ հայ վերադառնում է Ղարաբաղ, ապա մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա Արևմտյան Ադրբեջան։ Եթե հազար հայ վերադառնա Ղարաբաղի «ազատագրված» տարածքներ, ապա հազար ադրբեջանցի պետք է վերադառնա «Արեւմտյան Ադրբեջան»։ Այս այլընտրանքային պայմանները պետք է բարձրացվեն միջազգային հարթակներում»։