Մեղադրողն իրավունք ունի միջնորդել, որպեսզի ապացույցների հետազոտումը սահմանափակվի մինչ այդ պահը հետազոտված ապացույցներով: Դատարանը, լսելով կողմերից յուրաքանչյուրին, իրավունք ունի բավարարել այդ միջնորդությունը: Դատարանը մերժում է միջնորդությունը, եթե գտնում է, որ դեռևս չհետազոտված ապացույցները վերաբերում են գործի այնպիսի էական հանգամանքներին, որոնք դեռևս չեն ստացել բավարար լուսաբանում:
Պաշտպանության կողմն իրավունք ունի հրաժարվել դեռևս չհետազոտված այն ապացույցները հետազոտելուց, որոնք ներկայացվել, գործին կցվել են այդ կողմի միջնորդությամբ: Այդպիսի հրաժարումը դատարանի համար պարտադիր է: