Եթե նախաքննության ժամանակ կատարվել է փորձաքննություն, դատական քննության ժամանակ կողմերը և դատարանը հետազոտում են փորձագետի եզրակացությունը: Անհրաժեշտության դեպքում փորձագետը հրավիրվում է դատական քննությանը և մասնակցում է փորձաքննության առարկային վերաբերող ապացույցների հետազոտմանը` ամբաստանյալի, տուժողի, վկաների հարցաքննության ժամանակ տալիս է փորձաքննության առարկային վերաբերող հարցեր, մասնակցում է իրեղեն ապացույցների զննմանը և այլ քննչական գործողություններին:
Փորձագետի եզրակացությունը հետազոտելուց հետո դատարանն իրավունք ունի կողմերի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ նշանակել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն` լսելով դրա վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրի կարծիքը: